«Մարիա» սուպերթայֆունի հետեւանքով Չինաստանում տարհանվել է մոտ 580 հազար մարդ

10:09   12 Հուլիս 2018    123

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Չինաստանի արեւելքը պատուհասած «Մարիա» սուպերթայֆունի հետեւանքով արդեն տարհանվել է մոտ 580 հազար մարդ, հայտնում է ջրհեղեղների եւ երաշտների դեմ պայքարի պետական վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր գրեթե 390 հազար մարդու տարհանման մասին:

«Մարիա» սուպերթայֆունը չորեքշաբթի առավոտյան պատուհասել է Չինաստանի արեւելիան ափի Ֆուցզյան (37 մլն բնակչությամբ) եւ Չժեցզյան (54 մլն) նահանգները՝ բերելով տեղատարափ անձրեւներ եւ փոթորկոտ քամի: Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը հայտարարել էր նախազգուշացման ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ այն շրջանների համար, որոնք հայտնվել էին «Մարիայի» ազդեցության գոտում:

Ֆուցզյան նահանգում, որն առաջինն է հայտնվել տարերքի հարվածի տակ, ընդհանուր 193 հազար մարդ է տարհանվել: Չժեցզյան նահանգում իշխանությունները ավելի անվտանգ վայր են տարհանել աղետի գոտում հայտնված մոտ 391 հազար բնակչի: Ամբողջ նահանգում նավահանգիստներ են վերադարձել ավելի քան 20 հազար ձկնորսանավեր:

Տարերքը տուժած շրջաններում կաթվածահար է արել երկաթուղին եւ ավիահաղորդակցությունը:

Չինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տնտեսական ուղղակի վնասն առայժմ գնահատվում է 490 մլն յուան (73,4 մլն դոլար):

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները