Ռուսական С-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի 2019-ի վերջին

11:23   12 Հուլիս 2018    121

Ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի 2019-ի վերջին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Առաջին համալիրները կմատակարարվեն մինչև հաջորդ տարվա ավարտը», - թուրքական աղբյուրը մեջբերում է նախարարին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Չավուշօղլուն հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ դեմ են հանդես եկել С-400 համակարգերը ձեռք բերելուն, և ընդգծել է, որ նման մեկնաբանություններին պետք է վերջ դնել:

Այնուամենայնիվ, թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան հաշվի է առել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների մտահոգությունը տեխնիկական հարցերի առումով, մասնավորապես՝ այլ սպառազինման հետ ռուսական համակարգերի համատեղելիության շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   С-400  


Վերնագիրի այլ պիտակները