Վրաստանն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

11:36   12 Հուլիս 2018    290

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, դա հաստատվել է գագաթնաժողովում:

Կազմակերպությունը կշարունակի նախապատրաստել այդ գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները դա երեկ հաստատել են, մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Ստոլտենբերգը հինգշաբթի՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների անցկացման հարցում:

Երեկ Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Բացի դաշինքի 29 անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով աշխատանքի են հրավիրված տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները