ՌԴ-ից Եվրոպան պաշտպանելու համար՝ կորցնելով առևտրում. Թրամփ

11:50   12 Հուլիս 2018    225

ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է կորցնում Ռուսաստանից Եվրոպան պաշտպանելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում: Հուլիսի 12-ին այս պնդմամբ հանդես է եկել Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր էջում։

«Երկար տարիների ընթացքում (ԱՄՆ-ի) նախագահներն ապարդյուն փորձում են Գերմանիային եւՆԱՏՕ-ի մյուս հարուստ երկրներին ստիպել ավելի շատ վճարել Ռուսաստանից իրենց պաշտպանության համար: Նրանք վճարում են իրենց բաժնի սոսկ ոչ մեծ մասը:

Իսկ ԱՄՆ-ը վճարում է տասնյակ միլիարդավոր դոլարներ Եվրոպային դրամատրելու համար եւ ըստ որում զգալիորեն կորցնում է առեւտրի բնագավառում»,- գրել է Թրամփն՝ ավելի ուշ վերստին հայտնելով Գերմանիայի եւ Ռուսաստանի գազային գործարքի անթույլատրելիության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները