Ճապոնիայում ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը մոտեցել է 200-ի

12:18   12 Հուլիս 2018    334

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kyodo »-ին, Ճապոնիայում ջրհեղեղի եւ դրա հետեւանքով առաջացած սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 195-ի:

Ըստ տեղական իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ անհայտ կորած 60 մարդ է համարվում: Որոնողական եւ փրկարարական աշխատանքներին 70 հազար փրկարար է մասնակցում:
Նաեւ հաղորդվում է, որ ժամանակավորկացարաններում 6.700 մարդ կա, մինչդեռ երկուշաբթի՝ հուլիսի 9-ին, նրանց թիվը գերազանցում էր 30.000-ը:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հորդառատ անձրեւները խաթարել են տրանսպորտի աշխատանքը: Այդպես, 27 երկաթուղային գծեր վնասվել են: Երկաթուղիների ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա օրերին երթեւեկությունը վերականգնել չեն կարող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները