Մեծ Բրիտանիայում հարսանիքի ժամանակ հարսն այրվել է

12:23   12 Հուլիս 2018    227

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ռեյչել Բոֆոյը բենգալյան կրակների պատճառով այրվել է սեփական հարսանիքին, հաղորդում է Daily Mail-ը։

33-ամյա հարսը հանկարծ նկատել է, որ զգեստն այրվում է։ Կրակը հաջողվել է հանգցնել, սակայն զգեստը փրկել չի հաջողվել։ Բոֆոյի կարծիքով՝ «հրդեհը» բռնկվել է բենգալյան կրակների պատճառով, որը նա ամուսնու հետ վառել է փողոցում։

«Այնպիսի զգացողություն ունեի, որ ոտքերս դեռ կրակի մեջ են։ Իսկ մայրս այնքան հուզվեց, որ իր համարում փակվեց։ Զարմանալի է, բայց ոտքերիս այրվածքի հետք անգամ չկա»,-ասել է նա լրագրողներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները