ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հետ սկանդալին ներքաշված պոռնոաստղին

12:42   12 Հուլիս 2018    286

ԱՄՆ մերկապարի ակումբում ձերբակալվել է պոռնոաստղ Սթորմի Դենիելսը (իսկական անունն է՝ Սթեֆանի Քլիֆորդ) այն պատճառով, որ բեմում ելույթի ժամանակ հաճախորդին թույլ է տվել իրեն հպվել, հայտնել է նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Մայքլ Ավենատին:

Օհայո նահանգի օրենսդրությունն արգելում է ընտանիքի անդամ չհանդիսացողներին հպվել «մերկ կամ կիսամերկ պարողին»: Փաստաբանը գործակալությանը հայտնել է, որ իր կարծիքով՝ այս ձերբակալությունը «լիովին կեղծ է»:

«Հենց նոր տեղություն ստացա Կոլումբոսում, Օհայո նահանգ իմ հաճախորդ Սթորմի Դենիելսի ձերբակալության մասին»,- Twitter-ում նշել է Ավենատին: Ըստ նրա՝ դերասանուհին կատարել է նույն համարը, ինչ եւ երկրի այլ մերկապարի ակումբներում:

«Ենթադրաբար, նա ձերբակալվել է այն պատճառով, որ բեմում գտնվելիս հաճախորդին թույլ է տվել իրեն հպվել ոչ սեքսուալ ձեւով: Դուք կատակո՞ւմ եք: Իրավապահ մարմիններում ռեսուրսներ են հատկացնում նման գործողությունների՞ անցկացման համար: Պետք է ավելի բարձր առաջնահերթություններ լինեին»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ Դենիելսին գրավով կազատեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները