Telegram-ը կթարմացվի անգամ առանց Google Play-ի եւ Apple App Store-ի

13:37   12 Հուլիս 2018    79

Hayatsk.info-ն հայտնում է, որ The Telegram-ի թիմը մեսենջերի թարմացում է նախապատրաստում է Android-ի եւ iOS- ի համար, որը թույլ կտա թարմացվել հավելվածի ներսում՝ առանց Google Play եւ App Store առցանց խանութների օգտագործման:

Այդպես, եթե նույնիսկ Ռոսկոմնադզորին կհաջողվի Apple-ից եւ Google-ից հասնել տեղական խանութներից հավելվածների հեռացմանը, ապա օգտվողների համար որեւէ սարսափելի բան տեղի չի ունենա: Նրանք, միեւնույն է, կարող են ափդեյթներ ստանալ: Հիշեցնենք, որ Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը սկսվել էր 2018 թվականի ապրիլի 16-ին՝ դատարանի ապրիլի 13-ի որոշման հիման վրա: Այդ ժամանակ Ռոսկոմնադզորը ոչ միայն սկսել էր զանգվածաբար արգելափակել IP հասցեները, այլեւ Apple-ից եւ Google-ից պահանջել էր հեռացնել Telegram-ը App Store եւ Google Play հավելվածների ֆիրմային խանութներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները