Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել Է 195-ի

13:48   12 Հուլիս 2018    364

Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումներ եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 195-ի, եւս ավելի քան 20 մարդ անհայտ կորել Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդե Սուգան:

«Երկրի արեւմուտքում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել Է 195 մարդ, եւս չորսը գտնվում Է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – ծանոթ. խմբ.): Նաեւ 23 մարդ համարվում Է անհայտ կորած»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ շուրջ 40 մարդ , գլխավորապես Հիրոսիմայի պրեֆեկտուրայում, առայժմ կապի մեջ չի մտնում: Հեղեղումների հետեւանքների վերացմանը եւ կորածների որոնումներին մասնակցում Է շուրջ 70 հազար մարդ:

Ճապոնիայում սաստիկ տեղատարափ անձրեւները մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին՝ «Պրապիրուն» թայֆունի ներգործության պատճառով: Երկրի մի քանի շրջաններում մի քանի օրում տեղացել Է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի վարարման եւ սողանքների: Դա հեղեղումներից զոհվածների ամենամեծ թիվն Է 1953 թականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները