Նազարբաևը Ղազախստանի անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունք է ստացել

13:55   12 Հուլիս 2018    171

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունք է ստացել։

Համապատասխան օրենքը հրապարակվել է «Казахстанская правда» պաշտոնաթերթում և մտել ուժի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բացի այդ, Անվտանգության խորհրդի լիազորությունները զգալի ընդլայնվել են։

Մինչ այս, փաստաթուղթն արժանացել էր խորհրդարանի հավանությանը, հուլիսի 5-ին այն ստորագրել է նախագահը։ Սահմանադրական խորհուրդը ճանաչել է այն պետության մայր օրենքին համապատասխան։

Փետրվարին արդարադատության նախարար Մարատ Բեկետաևը հայտարարել էր, որ Նազարբաևի կողմից Անվտանգության խորհուրդը ցմահ գլխավորելու իրավունքը բխում է անցկացված սահմանադրական բարեփոխումներից։ Ըստ նրա՝ դա «կայունության ամրապնդման գործոն» կդառնա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաև   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները