Մեծ Բրիտանիայում հարձակումից հետո նախկին դեսպանին հիվանդանոց են տեղափոխել

13:00   12 Հուլիս 2018    181

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Times»-ին, Լոնդոնում ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Քրիսթոֆեր Մայերը հոսպիտալացվել է՝ երկաթուղային կայարանում ավազակային հարձակումից հետո։

Պարբերականի տվյալներով՝ երկու երիտասարդ 74-ամյա դեսպանի վրա են հարձակվել, երբ վերջինը տուն էր վերադառնում։ Արդյունքում Մայերին հիվանդանոց են տեղափոխել՝ աչքի, քթի և շուրթերի վնասվածքով։

Նախկին դեպսանի կնոջ խոսքով՝ Մայերը ոչինչ չի հիշում մինչև հիվանդանոցում հայտնվելը։ Նա նաև ասել է, որ ամուսինը «սարսափելի տեսք ունի»։

«Նրա ձախ աչքը գոլֆի գնդակի է նմանվել և արնահոսում է, քիթը կոտրվածի տեսք ունի»,-ասել է կինը։

Կինը նաև հավելել է, որ ոստիկանության կարծիքով՝ հարձակումը քաղաքական դրդապատճառներ չունի։ Իրավապահները երկու կասկածյալի են ձերբակալել՝ տղամարդու և կնոջ, որոն ենթադրաբար ցանկացել են կողոպտել նախկին դեսպանին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները