Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայում իրականացվող բարեփոխումները

14:03   12 Հուլիս 2018    163

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ Կիեւի համար ամենակարեւոր նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է:

«ՆԱՏՕ-ի ստանդարտներին հասնելը եւ կազմակերպության անդամակցության չափանիշներին համապատասխանելը կազմակերպությունում կարեւոր նպատակ է: Մեր նպատակն է հասնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին եւ մինչեւ 2020 թվականը լիարժեք օպերատիվ փոխգործունակություն ապահովել: Այս նպատակին հասնելու համար մենք տարեկան ազգային ծրագրեր ենք իրականացնում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի շրջանակներում»,- հինգշաբթի օրը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է նա: Պորոշենկոն հիշեցրել է, որ Բրյուսել կատարած իր այցը տեղի է ունենում Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի 10-ամյակի տարում, երբ 2008 թվականին հայտարարվել էր, որ Ուկրաինան եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կդառնան դաշինքի անդամներ:

Ստոլտենբերգը, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումները: «Այդ բարեփոխումները կարեւոր նշանակություն ունեն քաղաքացիական վերահսկողության եւ զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների ժողովրդավարական վերահսկողության հաստատման համար»,- ասել է նա: Այս առումով Ստոլտենբերգը ողջունել է ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումը: «Այս օրենքի իրականացումը ձեզ մոտեցնում է ՆԱՏՕ-ին», - ասել է նա՝ հավաստիացնելով, որ կազմակերպությունը կշարունակի Ուկրաինային խորհրդատուներ ուղարկել եւ օգնություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:

Ընդ որում, դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ այս պահին Կիեւը պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա: «Ուկրաինայի ռազմավարական նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն է, բայց հիմա հարկավոր է կենտրոնանալ այն բարեփոխումների վրա, որոնցում դուք կարեւոր հաջողություններ եք գրանցում»,- ասել է Ստոլտենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները