ՕՊԷՔ-ի երկրներում հունիսին նավթահանույթն աճել Է մինչեւ քառամսյա առավելագույնը. ԷՄԳ

14:12   12 Հուլիս 2018    201

ՕՊԷՔ-ի անդամ երկրներում հունիսին նավթի հանույթն աճել Է մինչեւ քառամսյա առավելագույնը՝ օրական 31,87 միլիոն բարել՝ Սաուդյան Արաբիայում հանույթի՝ օրական 430 հազար բարել լուրջ աճի շնորհիվ՝ մինչեւ 10,46 միլիոն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) հուլիսի հաշվետվությունում:

Այս դինամիկայի ֆոնին հանույթի սահմանափակման շուրջը ՕՊԷՔ+ համաձայնագրի կատարման մակարդակը մայիսի 158 տոկոսից հունիսին նվազել Է մինչեւ 120 տոկոս, հաշվարկել ԷՄԳ-ն: ՕՊԷՔ-ի ոչ անամ երկները, որոնք մասնակցում են համաձայնագրին, նույնպես նվազեցրել են ցուցանիշը՝ մայիսի 75 տոկոսից հունիսին մինչեւ 66 տոկոս: Գործակալությունը 2018 թականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել Է օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում:

Ըստ որում 2019 թվականին ԷՄԳ-ն նույնպես, ինչպես եւ հունիսի զեկույցում, սպասում Է պահանջարկի աճ օրական 1,4 միլիոն բարելի մակարդակում: Ավելի վաղ ՕՊԷՔ-ը 2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի՝ իր առաջին կանխատեսումը հրապարակել Է օրական 1,45 միլիոն բարելի մակարդակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՕՊԷՔ  


Վերնագիրի այլ պիտակները