Ամերիկացիների գրեթե կեսն Օբամային համարում Է արդիականության լավագույն նախագահը. հարցում

14:34   12 Հուլիս 2018    181

Հարցմանը մասնակցած՝ ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը հայտարարել Է, որ Օբաման զբաղեցնում Է առաջին կամ երկրորդ տեղը վերջին 50 տարում ԱՄՆ-ի լավագույն նախագահների վարկանիշում:

Այս տվյալները բովանդակում Է այն հարցախույզը, որը կատարել Է Pew հասարակական կարծիքի ուսումնասիրման հետազոտական կենտրոնը, որը գտնվում Է Վաշինգտոնում:

Ամերիկացիներին խնդրել են ազատ ձեւով պատմել, թե իրենց կարծիքով, Սպիտակ տան որ տերն Է բոլորից լավ կատարել իր աշխատանքը, եւ ով Է զբաղեցրել երկրորդ տեղն իրենց անձանական վարկանիշում: Ամերիկացիների 44 տոկոսը նշել Է Բարաք Օբամային (2009 – 2017), երկրորդ տեղում Է Բիլ Քլինթոնը (1993 – 2001): Իսկ հարցմանը մասնակցածների 23 տոկոսը հիշատակել Է Ռոնալդ Ռեյգանին, որը երկիրը ղեկավարել Է գրեթե 30 տարի առաջ:

Ուշագրավ Է, որ նախագահ Դոնալդ Թրամփն զբաղեցրել Է չորրորդ տեղը՝ նրա օգտին Է արտահայտվել 19 տոկոսը: Նշվում Է, որ գործող նախագահին հազվադեպ են համարում ամենալավը. 2011 թվականին Օբամայի կառավարման ժամանակ, օրինակի համար՝ առաջին տեղն զբաղեցրել Է Քլինթոնը, իսկ առաջին սեւամորթ նախագահի օգտին արտահայտվել Է սոսկ 20 տոկոսը: Վարկանիշում 5-րդ տեղն զբաղեցրել Է Ջորջ Բուշ Կրտսերը (2001 – 2009), նրան հիշատակել Է հարցման մասնակիցնրեի 14 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները