Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է դեսպանատները լրտեսության համար օգտագործելու մեջ

14:47   12 Հուլիս 2018    161

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Թեհրանն ԱՄՆ-ին մեղադրել է դեսպանատները լրտեսության համար օգտագործելու եւ քայքայիչ գործունեություն ծավալելու մեջ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել էր մյուս երկրներում իր դեսպամատները ահաբեկչական հարձակումների կազմակերպման համար օգտագործելու մեջ եւ բոլոր երկրներին կոչ էր արել մանրամասն ստուգել իրանցի բոլոր դիվանագետներին:

«Պոմպեոն այս չհիմնավորված մեղադրանքները հնչեցնում է տարբեր վկայությունների առկայությամբ, որոնք հրապարակվել են տարբեր աղբյուրներում, եւ ցույց են տալիս ԱՄՆ դեսպանատների մասնակցությունը լրտեսությանը եւ ապակառուցողական քայլերին, որտեղ դիվանագիտական քողի ներքո աշխատում են հարյուրավոր զինվորականներ եւ անվտանգության մարմինների աշխատակիցներ»,- ասել է Ղասեմին:

Նրա խոսքով՝ արդի պատմության մեջ գրանցվել են ԱՄՆ դեսպանատների կողմից նման գործողությունների դեպքեր, որոնք միջամտել են այն երկրի ներքին գործերին, որտեղ գտնվել են, եւ ձախողել են այլ պետությունների հետ այդ երկրի հարաբերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները