Թրամփը չի սպառնացել ՆԱՏՕ-ից դուրս գալով, պահանջել Է ավելացնել պաշտպանության ծախսերը

14:53   12 Հուլիս 2018    208

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը պահանջել Է վերսկսել քննարկումը պաշտպանության եվրոպական ծախսերի շուրջը, սակայն չի սպառնացել դաշինքից դուրս գալով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել Է եվրոպական պատվիրակություններից մեկի մի դիվանագիտական աղբյուր:

«Երբ (Ուկրաինային եւ Վրաստանին նվիրված հանդիպմանը) հերթը հասավ Թրամփին, նա վերադարձավ պաշտպանության ծախսերի թեմային: Դրանից հետո (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս) Ստոլտենբերգը գումարել Է Հյուսիսատլանտայն խորհրդի (արտահերթ) նիստ՝ ներդրումների հարցի քննարկման համար»,- ասել Է դիվանագետը: «Ո՛չ, նա (Թրամփը) չսպառնաց դուրս գալ ՆԱՏՕ-ից»,- շարունակել Է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները