Պուտինի եւ Թրամփի հանդիպումը շատ կարեւոր Է, այն բոլոր կողմերի օգտին Է. Մերկել

15:11   12 Հուլիս 2018    226

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը շատ կարեւոր Է բոլոր կողմերի եւ ընդհանուր անվտանգության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին Բրյուսելում այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Անշուշտ, երեկ մենք քննարկեցինք այդ հանդիպումը,- ասել Է նա:- Ես կարծում եմ, որ Պուտինի հետ այդ հանադիպումը շատ կարեւոր Է, քանի որ այն, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պահպանում են երկխոսությունը, լավ Է մեզ բոլորիս համար եւ ամբողջությամբ վերցված անվտանգության համար»: Մերկելը հույս Է հայտնել, երկու նախագահները կքննարկեն զինաթափման հարցերը:

Նա նաեւ նշել Է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի բոլոր մասնակիցներն ընդգծել են կողմնակցությունը դաշինքին եւ պատրաստակամությունն ավանդ ներդնելու դրա ամրապնդման գործում: Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել Է, որ Թրամփը հանդիպմանը «(դաշնակիցներից) պահանջել Է այն, ինչը քննարկվում Է վերջին ամիսների ընըթացքում, ծախսերի բաշխման փոփոխություն»:

«Ես հասկանալ տվեցի, որ մենք գտնվում ենք այդ ճանապարհին, եւ որ դա մեր սեփական օգտին Է»,- նշել Է Մերկելը: Մերկելն ընդգծել Է, որ առեւտրի եւ պաշտպանության հարցերը հարկավոր Է առանձնացնել միմյանցից: «Մի թեման անվտանգությունն Է, այն անհրաժեշտ Է տարբերել մաքսերի խնդրից»,- ասել Է նա: «Իմ կարծիքով՝ առեւտրի հարցերը եւ անվտանգության հարցերն անհրաժեշտ Է առանձնացնել մեկը մյուսից»,- ընդգծել Է Մերկելը: Նա կրկին նշել Է, որ Եվրամիությունը պատարստ Է ԱՄՆ-ի հետ քննարկելու մաքսատուրքերի խնդիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները