ՆԱՍԱ-ն բացատրել է Ֆլորիդայի երկնքում հայտնված արտասովոր պատկերը

15:33   12 Հուլիս 2018    181

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, բացատրել է 2010 թվականին Ֆլորիդա նահանգի երկնքում հայտնված առեղծվածային պատկերը՝ նշելով, որ շրջանաձև շերտերով ամպերը գոյացել են Atlas V հրթիռի միջոցով Solar Dynamics Observatory տիեզերական աստղադիտակի արձակման արդյունքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 2010 թվականին Ֆլորիդայի երկնքում հայտնված արտասովոր պատկերը ցուցադրող տեսանյութը կրկին հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ֆլորիդայի բնակիչները զարմացել են՝ տեսնելով նման երկնապատկեր: Նրանք շտապել են լուսանկարել ու տեսանկարահանել այն:

«Այն, ինչ ես տեսա, ուղղակի անհավատալի էր: Սկզբում ինչ ասես մտածեցի, բայց ՆԱՍԱ-ի բացատրությունից հետո ամեն ինչ հասկանալի դարձավ»,-ասել է 13-ամյա Աննան:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները