Երբեւէ Պուտինը կարող է իմ ընկերը դառնալ. Թրամփ

16:57   12 Հուլիս 2018    200

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբեւէ կարող է դառնալ իր ընկերը:

Նա այս հայտարարությունը կատարել է հինգշաբթի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում

«Պուտինը Ռուսաստանն է ներկայացնում, իսկ ես ներկայացնում եմ ԱՄՆ-ն: Նա իմ մրցակիցն է,- նշել է Թրամփը: - Հարցը հետեւյալն է՝ նա իմ ընկե՞րն է, թե՞ թշնամին: Նա իմ թշնամին չէ, սակայն հույս ունեմ, որ երբեւէ կդառնա իմ ընկերը»:

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, ինքն այս պահին Պուտինին չի կարող իր ընկերը համարել այն պատճառով, որ նրան բավականաչափ լավ չի ճանաչում: «Ես նրան ընդամենը մի քանի անգամ եմ հանդիպել, նա քաղաքավարի էր իմ հանդեպ, իսկ ես նրա հանդեպ էի քաղաքավարի: Մենք միմյանց հետ շատ լավ էինք, դուք այդ ամենը տեսել եք,- շեշտել է Թրամփը: - Ես հույս ունեմ, որ մենք էլի լավ կլինենք»:

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում: ԱՄՆ նախագահն իր մամուլի ասուլիսում հայտնել է, որ հույս ունի քննարկել Սիրիայի եւ Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաեւ Ռուսաստանին վերագրվող ամերիկյան ընտրություններին միջամտության հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները