Թրամփը փակ դռների հետեւում է քննադատել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին

17:02   12 Հուլիս 2018    255

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ պաշտպանական ծախսերի անբավարար լինելու, ինչպես նաեւ Եվրոպայի առեւտրային քաղաքականության համար:

Աղբյուրի համաձայն՝ Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին, որոնք ՆԱՏՕ-ի անդամների չեն, խնդրել են դուրս գալ փակ նիստի սրահից: Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը կազմակերպության անդամներին կոչ է արել ավելի սեղմ ժամկետներում հասնել դաշինքի բյուջեյում ՀՆԱ-ի 2 տոկոսանոց ցուցանիշի:

Աղբյուրներն ընդգծել են, որ Թրամփը չի սպառնացել դաշինքից դուրս դաշինքից՝ չնայած դաշինքի անդամների կողմից պաշտպանության ծախսերի համար հատկացվող միջոցների կապակցությամբ հնչեցրած «կոշտ» խոսքերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները