Ջոն Քերրին Թրամփին մեղադրել է երկրի հեղինակության ոչնչացման համար

17:08   12 Հուլիս 2018    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington Post»-ին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային ասպարեզում ոչնչացնում է երկրի հեղինակությունը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գործընկերների հասցեին իր արտահայտություններով վնաս է հասցնում ամերիկյան շահերին:

«Նախկինում երբեք չեմ լսել, որ նախագահն այդքան տարօրինակ եւ հակաարդյունավետ ինչ-որ բան ասի, ինչպիսին ՆԱՏՕ-ի եւ Գերմանիայի հասցեին Թրամփի շաղակրատանքն է,- նշել է Քերրին Twitter-ում հրապարակված գրավոր հայտարարության մեջ: - Սա խայտառակություն է, եւ սա հակասում է ԱՄՆ շահերին: Թրամփը հետեւողականորեն ոչնչացնում է աշխարհում մեր հեղինակությունը»:

«Նախագահ Թրամփը հրապարակայնորեն մեր բարեկամներին ներկայացնում է որպես հակառակորդներ, իսկ մեր հակառակորդին, որ հարձակվել է ամերիկյան ժողովրդավարության վրա, իր դաշնակից է ներկայացնում, ում դեռ քծնում է: Ինչո՞ւ»,- հարց է հնչեցրել Քերրին: Նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփի պահվածքը «ուժեղ, սկզբունքային եւ իմաստուն առաջնորդին» անարժան է համարել:

Վերջին շրջանում ԱՄՆ նախագահը քանիցս հանդես է եկել ՆԱՏՕ-ի մեջ մտնող երկրների խիստ քննադատությամբ այն պատճառով, որ նրանք, իր կարծիքով, հավաքական անվտանգության համար բավականաչափ միջոցներ չեն հատկացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոն-Քերրին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները