Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները, 1 ամիս է, շրջափակել են գյուղապետարանի շենքը

17:23   12 Հուլիս 2018    262

Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները մեկ ամիս բողոքի ակցիա են իրականացնում, շրջափակել են գյուղապետարանի շենքը` պահանջելով, որ նախկին պաշտոնյաների, օլիգարխների շահերը պաշտպանող գյուղապետը` Արթուր Ստեփանյանը, հեռանա, բայց դեռ արդյունք չկա: Նա ընդգծեց, որ վաղը պատրաստվում են մեծ հանրահավաք իրականացնել:

«Խոշորացված համայնքն ընդգրկում է 11 գյուղ, բոլոր գյուղացիներն էլ դժգոհություններ ունեն, պատրաստ են ծայրահեղ քայլերի: Գյուղացիները 24 -ժամյա հսկողություն են սահմանել գյուղապետարանի դիմաց. գյուղապետարանը չի աշխատում: Հիմնական դժգոհությունները կապված են ՀԷԿ-երի կառուցման հետ, որոնց հարցում գյուղապետը սպասարկում է օլիգարխների շահերը: Գյուղապետը կախված է 10 օլիգարխներից, որոնց շնորհիվ էլ ընտրվել է: Գյուղացիները պահանջում են, որ արտահերթ ընտրություններ կայանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները