Թրամփի ժեստերի լեզուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վկայում է սառը հարաբերությունների մասին

17:48   12 Հուլիս 2018    213

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գազետա»-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժեստերի լեզուն ցույց է տալիս, որ նրա հարաբերությունները հիմնական դաշնակիցների հետ այդքան էլ բարեկամական չեն:

Տրամփն գագաթնաժողովի առաջին օրը սկսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ լարված նախաճաշով, որտեղ նա դասախոսություն էր կարդում անդամների պաշտպանական ծախսերի վերաբերյալ եւ դժգոհում «Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ Ռուսաստանի հետ գործարքի կապակցությամբ:

Խաչելով ձեռքերը կրծքավանդակի վրա՝ Թրամփը ժեստով ցույց է տվել Ստոլտենբերգին եւ բազմիցս ընդհատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, երբ վրջինս վիճում էր իր հետ: ՆԱՏՕ-ի գրասենյակում տեղի ունեցած հետագա հանդիպումները պաշտոնական էին եւ պակաս լարված. նրանք երկու անգամ սեղմել են միմյանց ձեռքը եւ շփվել են լրագրողների հետ: Սակայն այս պահերն ավելի մակերեսային էին՝ ի տարբերություն Ստոլտենբերգի՝ այլ առաջնորդների հետ շփումներին:

Տեսախցիկի որսած պահերին Թրամփը հաճախ առանձնանում է իր գործընկերների մեծ մասից, հատկապես՝ նրանցից, ում հետ
տարաձայնություններ է ունեցել, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

Երբ առաջնորդները դուրս են եկել ՆԱՏՕ-ի գրասենյակի շենքից լուսանկարվելու համար, Թրամփը մի պահ կանգնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի հետ զրուցելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները