Բիթքոինն էժանանում է

19:59   12 Հուլիս 2018    162

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հինգշաբթի օրը բիթքոինը շարունակում է նվազել մինչեւ 6,2 հազար դոլար, վկայում են աճուրդների տվյալները:

Փորձագետները ակնկալում են, որ կրիպտոարժույթը կշարունակի է ժանանալ:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն էժանացել է 2.02 տոկոսով՝ մինչեւ 6.237 հազ. դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինն էժանացել է 2.27 տոկոսով՝ մինչեւ 6.2 հազար դոլար:

Այլ կրիպտոարժույթները եւս էժանանում են. Ripple-ն էժանանում է 1.76 տոկոսով՝ մինչեւ 0.437 դոլար, Bitcoin Cash-ը` 0.73 տոկոսով՝ մինչեւ 687.94 դոլար: Ethereum-ը թանկացել է 0.53 տոկոսով՝ մինչեւ 436.37 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս 246.98 մլրդ դոլար է կազմում: բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ողջ շուկայի գրեթե 43 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները