Թրամփին կարող էին հավաքագրել ԽՍՀՄ–ում. New York Magazine

19:23   12 Հուլիս 2018    109

Ամերիկյան New York Magazine ամսագրում ենթադրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր հավաքագրված լինել խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ 1987 թվականին Մոսկվա կատարած նրա այցի ժամանակ։

Հոդվածի հեղինակը նշել է, որ տվյալ ենթադրությունը «ցնցող դավադրության ճշմարտանման տեսություն է»։ Ամսագրում հաշվարկել են, որ Թրամփի քաղաքական կարիերան սկսվել է 1987 թվականին Մոսկվա կատարած նրա այցից հետո, որտեղ նա քննարկել էր հյուրանոց կառուցելու հնարավորությունը։ Դրանից մի տարի առաջ Նյու Յորքում նա հանդիպել էր խորհրդային դեսպան Յուրի Դուբինինի հետ։ Պարբերականում նշում են, որ հյուրանոցն այդպես էլ չի կառուցվել, սակայն «Թրամփը ԽՍՀՄ–ից վերադարձել է քաղաքական ամբիցիաներով»։

Տեքստի հեղինակը ենթադրել է, որ Մոսկվան կարող է Թրամփի դեմ վարկաբեկող նյութեր ունենալ՝ 1987-ին և 2013–ին Ռուսաստան կատարած այցերից հետո։ Այդ պատճառով էլ, գտնում են պարբերականում, Թրամփը չի ուզում հրապարակել իր հարկային հայտարարագիրը. այնտեղ կարող են տվյալներ լինել Ռուսաստանից եկած փողերի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները