«Վստահ եմ՝ նրանք կզանգահարեն ու նոր գործարք կառաջարկեն». Թրամփ

18:00   12 Հուլիս 2018    223

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում Իրանի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ հիմա իրանցիները Միացյալ Նահանգներին ավելի մեծ հարգանքով են վերաբերվում:

«Վստահ եմ, որ կգա մի օր, երբ նրանք կզանգահարեն ու նոր գործարք կառաջարկեն: Բայց հիմա նրանք մեծ ցավ են ապրում»,- հայտարարել է Թրամփը:

Իր խոսքի վերջում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին խաղաղություն է ցանկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները