ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հասկացել են Թրամփի ազդանշանները. Ստոլտենբերգ

20:28   12 Հուլիս 2018    190

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հստակ հասկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված ազդանշանները՝ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

«Բոլոր դաշնակիցները պարզ եւ հստակ լսել են նախագահ Թրամփի ուղերձը: Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը նախագահը շատ լուրջ է տրամադրված պաշտպանական ծախսերի հարցում»,- ասել է նա:

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ են պաշտպանել միմյանց՝ Ռուսաստանի վճռական գործողություններին ի պատասխան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Թրամփ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները