Չինաստանը փորձում է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա

20:34   12 Հուլիս 2018    200

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Չինաստանը փորձում է մեծացնել ճնշումը Վաշինգտոնի վրա՝ ամերիկյան ընկերություններին առաջարկելով զբաղվել վարչակազմի լոբբինգով՝ աճող առեւտրային պատերազմի լույսի ներքո:

Պեկինն ու Վաշինգտոնը դեռ չեն վերսկսել բանակցությունները տարաձայնությունների շուրջ, որոնք հանգեցրել են երկու երկրների կողմից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանմանը: «Մենք հուսով ենք, որ ամերիկյան ընկերությունները կզբաղվեն ԱՄՆ կառավարության լոբբինգով եւ կաշխատեն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության մամուլի քարտուղար Գաո Ֆենը՝ չխոսելով մանրամասների մասին:

Նա նշել է, որ Չինաստանը մեծ սպառողական շուկա է, որն ավելի ու ավելի բաց է դառնում: Մենք կշարունակենք բարելավել գործարար միջավայրը եւ պաշտպանել Չինաստանում օտարերկրյա ընկերությունների օրինական իրավունքները»,- վստահեցրել է նա: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա պաշտոնյան նշել է, որ երկու կողմերն էլ բանակցությունների վերսկսումը չեն քննարկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները