Թրամփն իրեն «կայուն հանճար» է անվանել

20:46   12 Հուլիս 2018    235

Hayatsk.info-ն հայտնում է, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու սպառնալքներից, երբ մյուս առաջնորդները համաձայնվել են, «ինչպես երբեք», մեծացնել պաշտպանության ծախսերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն անվանել է «կայուն հանճար»՝ խոսելով պաշտպանության ծախսերը մեծացնելու դաշնակիցների համաձայնության ապահովման մասին:

Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպման ընթացքում ինքը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի նպատակին հասնելու՝ պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու գոծում առաջընթացի առումով: Ըստ որում՝ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր անձնական հաղթանակի մասին, երբ եվրոպացի դաշնակիցներին ասել է՝ մեծացնել ծախսերը կամ կորցնել Վաշինգթոնի աջակցությունը:

«Ես նրանց հասկացրեցի, որ չափազանց դժգոհ եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունները հաջող են ավարտվել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը գագաթնաժողովը «շատ լարված» էր անվանել, եւ մյուս առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոշել են արագացնել ծախսերի մեծացման ծրագրերը, ինչպես դա ցանկանում է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները