Ստալինի տունը ներառվել է ամենաայցելվող թանգարանների շարքում. Լուսանկարներ

21:07   12 Հուլիս 2018    244

Hayatsk.info-ն հայտնում է, որ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ օտարերկրացի զբոսաշրջիկներն ամենից շատ այցելում են 6 թանգարան, որոնց շարքում է նաև ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանը:

Ստալինի տուն-թանգարանը գտնվում է Գորիում, որտեղ ծնվել է ԽՍՀՄ առաջնորդը:

Թանգարանը բաղկացած է երեք հատվածից, որոնք էլ գտնվում են քաղաքի գլխավոր հրապարակում։ Թանգարանը Ստալինին է նվիրվել 1957թ.։ Խորհրդային Միության փլուզումից և Վրաստանի անկախացումից հետո 1989թ. թանգարանը փակվել է, այնուհետև վերաբացվել և դարձել է Գորիում զբոսաշրջիկների կողմից այցելվող վայրերից մեկը։





Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Իոսիֆ-Ստալին  


Վերնագիրի այլ պիտակները