Արքայազն Հարին առաջին անգամ պատասխանել է ապագա երեխաների մասին հարցին

21:19   12 Հուլիս 2018    237

Hayatsk.info-ն հայտնում է, որ Արքայազն Հարին բազմիցս է խոսել երեխաներ ուենալու իր ցանկության մասին, ինչն էլ տեղիք է տվել Մեգան Մարքլի ենթադրյալ հղիության մասին խոսակցությունների:

Ինսայդերների տարածած տեղեկությունները, սակայն, այդպես էլ չհաստատվեցին: Դուբլին այցելության ժամանակ Հարին այնուամենայնիվ խոսել է ընտանեկան ծրագրերի մասին: Արքայազնին է մոտեցել տեղացի կանանցից մեկը և նրա հետ երկխոսություն սկսել:

«Իմ ամուսինը նույնպես կարմրահեր է և ինձ հինգ երեխա է պարգևել, ե՞րբ եք դուք Մեգանի հետ պատրաստվում հետևել մեր օրինակին»,- հարցրել է կինը:

Ի պատասխան՝ Հարին զարմացած ասել է. «Հինգ երեխա՞. դա չափազանց շատ է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարի   Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները