Ընկերությունները վրդովված են Թրամփի կողմից հնչեցրած քննադատության կապակցությամբ

21:43   12 Հուլիս 2018    228

««Հյուսիսային հոսք 2»-ին մասնակցող եվրոպական երկների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները վտանգում են Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը»,- Reuters-ին ասել է Գերմանիայի արեւելաեվրոպական տնտեսական հարաբերությունների կոմիտեի (Ostausschuss) նախագահ Վոլֆգանգ Բուեչելեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարություններն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք եւս ուղղված են օտարերկրյա ընկերություններին, «հարձակում են գերմանական եւ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջեւ գործարար հարաբերությունների վրա»: Նա նշել է, որ Վաշինգտոնը չպետք է որոշի, թե որ երկրների հետ կարող են աշխատել գերմանական ընկերությունները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ էներգետիկ գործընկերությունը տասնամյակներ է տեւում եւ հիմնված է փոխադարձ շահերի վրա, իսկ Ռուսաստանից գազի ներմուծումը մրցունակ եւ հուսալի աղբյուր կլիներ եղել մասնավոր սպառողների եւ արդյունաբերության համար:

Կանցլեր Անգելա Մերկելը պնդում է, որ նախագիծը մասնավոր առեւտրային ձեռնարկություն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Թրամփ   «Հս.հոսք-2»  


Վերնագիրի այլ պիտակները