Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կունենա իր հետեւանքները․ ՌԴ ԱԳՆ

21:52   12 Հուլիս 2018    199

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կունենա իր հետեւանքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք խոսել ենք այն մասին, որ այն երկրների մուտքը Դաշինք, որոնք չեն հանդիսանում դրա անդամ, չի կարող չազդել եվրոպական մայրցամաքի ընդհանուր պատկերի եւ անվտանգության իրավիճակի վրա, եւ, իհարկե, կունենա իր հետեւանքները։ Խոսքը միայն Վրաստանի մասին չէ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Երբ մի կողմում փոփոխություններ են լինում, հետեւանքներ են գալիս մյուս կողմից»,-պարզաբանել է Զախարովան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ   ՌԴ   ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները