«Ես շատ մտահոգված եմ նախագահի առեւտրային քաղաքականությամբ, ու ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է մտահոգվենք»,- ասել է սենատոր Բոբ Քորքերը, Սենատի արտաքին գործերի հարցերով կոմիտեի նախագահը։ «Այս գործողությունները վնասում են մեր բիզնես ու ֆերմերային համայնքներին, դրանք վնասում են մեր միջազգային հարաբերություններին»։
Ջոշուա Բոլթենը, Ամերիկյան առաջատար ընկերություննեի գլխավոր կառավարիչների ասոցիացիայի տնօրենը, հայտնել է, որ հարկերի նվազումից ու կանոնակարգման կրճատումից ենթադրվող տնետսական շահերը կչեզոքացվեն առեւտրային քաղաքականությամբ, որը հանգեցնելու է գների բարձրացման ու աշխատատեղերի կրճատման։
Մի քանի սենատորներ էլ ասել են, որ Թրամփը դժվարացնում է դաշնակիցների հետ աշխատանքը, որպեսզի դիմակայի Չինաստանին ։ «Բարդ է համագործակցել երկրների հետ ու փորձել մեկուսացնել Չինաստանին, գտնվելով առեւտրային պատերազմի մեջ երկրների հետ, որոնց հետ մենք ձգտում ենք համագործակցել»,- ասել է սենատոր Մարկո Ռուբիոն։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ