Ճապոնիայում ջրհեղեղի հետեւաքով զոհվել է 204 մարդ

09:28   13 Հուլիս 2018    224

Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 204-ի: Այս մասին հայտնել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հավելել է, որ պաշտոնապես անհետ կորած է համարվում 28 քաղաքացի, չի հաջողվում հաստատել եւս 54-ի գտնվելու վայրն ու անվտանգությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 200 զոհվածի մասին: Ուրբաթ Ճապոնիայի կառավարությունը որոշել է 10 պրեֆեկտուրաների (Ճապոնիայում ընդհանուր 47 պրեֆեկտուրա կա) տուժած 58 բնակավայրերին 35 մլրդ իենի (մոտ 350 մլն դոլար) սուբսիդիաներ հատկացնել:

Հիմա աղետըի գոտում աշխատում են ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության եւ հրշեջ պահպանության (Ճապոնիայում նրա վրա են դրված նաեւ փրկարար ծառայության գործառույթները) 73 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ 5,5 հազար կամավորներ:

Տուժած շրջաններում ավելի քան 5 հազար մարդ գտնվում է տարհանման կետերում: Առանց ջրի են մնում ավելի քան 200 հազար տնտեսություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները