Գիտնականները հեռախոսը լիցքավորող հագուստ են մշակում

12:00   13 Հուլիս 2018    256

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Science Daily»-ին, ԱՄՆ-ի Ցինցինատիի համալսարանի ինժեներներն աշխատում են հագուստի համար ածխածնին նորարարական գործվածքի մշակման ուղղությամբ, որը կարող է մի շարք էլեկտրոնային սարքեր լիցքավորել:

Նշվում է, որ որպես գործվածքի համար հիմք ածխածնային նանոխողովակներ են օգտագործվում, որոնք «աճեցվում են» կվարցային սիլիկոնային թիթեղների վրա վակուումային խցիկի մեջ մի գործընթացի ընթացքում, որը կոչվում է քիմիական նստվածք գոլորշայն փուլից: Արդյունքում, նանոխողովակները փոքր մանրաթելային քառակուսի են ձեւավորում, որը կարելի է տեքստիլային հյուսվածքի վերածել՝ ձգելով արդյունաբերական կծիկի վրա: Այս թելը նման է սարդի մետաքսէ թելին, եւ այն կարելի հյուսվել տարբեր գործվածքների մեջ:

Գիտնականների կարծիքով՝ ածխածնային նանոխողովակներն այլ նյութերից մի շարք յուրահատուկ հատկություններ են տարբերում՝ բարձր ամրություն, լավ հաղորդունակություն, խոշոր մակերեսային տարածք եւ բարձր ջերմակայունություն:

Ածխածնային թելերը կարելի է օգտագործել տարբեր սարքերում՝ ծանր մետաղական սենսորներից՝ մինչեւ սուպերկոնդենսատորներ եւ մարտկոցներ: Ածխածնային նանոխողովակները կարող են փոխարինել պղնձե մետաղալարն ավտոմեքենաների եւ ինքնաթիռների մեջ՝ դրանով իսկ նվազեցնելով մեքենաների քաշը եւ բարձրացնելով վառելիքի օգտագործման արդյունավետությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները