Գիտնականները հայտնել են ուրբաթ գերլուսնի կողմից Արեւի խավարման մասին

13:48   13 Հուլիս 2018    367

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, ուրբաթ՝ հուլիսի 13-ին, տեղի կունենա Արեւի մասնակի խավարում, որը հնարավոր է դիտել Ավստրալիայում եւ Անտարկտիդայում, հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից:

Հստակեցվում է, որ երեւույթն անհնար է տեսնել Երկրի ամբողջ հյուսիսային կիսագնդում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրադարձությունը կսկսվի Հնդկական օվկիանոսի հարավարեւմտյան հատվածում արեւածագին, իսկ կավարտվի Նոր Զելանդիայի եւ Անտարկտիդայի միջեւ:

Ցամաքում խավարումը հնարավոր կլինի դիտել միայն Ավստրալիայում Մելբուրնի արվարձաններում եւ Թասմանիա կղզում: Լուսինը կծածկի Արեգակի սկավառակի մեկ երրորդ մասից մի փոքր ավելին:

Խավարումը տեղի կունենա, այսպես կոչված, սուպերլուսնի պահին՝ աստղագիտական երեւույթ, որը տեղի է ունենում լիալուսնի կամ նորալուսնի համընկման դեպքում Լուսնի ցածրակետում գտնվելու հետ, այսինքն՝ Երկրից նվազագույն հեռավորության ժամանակ:

Սա 2018 թվականին Արեւի երկրորդ մասնակի խավարումն է: Սրանից զատ, սպասվում է եւս մեկը, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին: Այս տարվա բոլոր խավարումները մասնակի են, որոնք նկատելի կլինեն միայն Երկրի Հարավային եւ Հյուսիսային կիսագնդերի մերձբեւեռային շրջաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները