Իլհամ Ալիև. Գյանջում իրադարձությունները հանդիսանում են պետականության դեմ ուղված ահաբեկչություններ

16:08   13 Հուլիս 2018    462

«Գյանջում հուլիսի 3-ին և 10-ի կատարված հանցագործությունները հանդիսանում են հանցագործություններ պետականության դեմ»։

Ինչպես փոխանցում է Hayatsk.info-ը, այդ մասին՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ նիստում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ ոստիկանության երկու աշխատակիցները զոհվել են, Գյանջի գործադիր իշխանության ղեկավարը վիրավորվել է. «Հանցագործների այդ խումբը նպատակադրվել է խախտել Ադրբեջանում կայունությունը։ Այդ արյունոտ ահաբեկչությունները կատարվել են հասարակությանը վախեցնելու նպատակով։

Այդ ահաբեկչությունները իրագործվել են կրոնական լոզունգների քողի ներքո, ինչը ինքստինքյան հանդիսանում է իսլամի դեմ ամենամեծ հանցագործություն։ Իսլամը խաղաղության և գթասրտության կրոն է։ Ադրբեջանը աշխարհում ամենից շատ իսլամը քարոզող երկրներից մեկն է։ Անցյալ տարին Ադրբեջանում հայտարարվել էր իսլամական համերաշխության տարի»։

Նախագահը նշել է, որ Ադրբեջանում պետության հաշվին վերականգնվում են պատմական, կրոնական հուշարձանները։ Նրա խոսքով, այդ հանցագործները մահմեդականներ չեն. «Այդ հանցագործությունները անպատասխան չեն մնա։ Հանցագործները և նրանք, ովքեր կանգնած են նրանց թիքունքում՝ չեն կարողանա հասնել իրենց նենգ նպատակներին։

Ողջ ադրբեջանական ժողովուրդը միանաշանակ դատապարտել է այդ արյունոտ հանցագործությունը և ատելություն է հայտնել դրա կազմակերպիչների նկատմամբ։ Ադրբեջանի պետությունը իր հերթին նաև արժանապատվորեն կատարում է իր պարտավորությունները։ Հանցագործ խումբը վնասազերծված է։ Այդ հանցագործությունների բոլոր մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության։ Նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առջև»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները