Պակիստանում պայթյունի հետևանքով 4 մարդ է մահացել

17:08   13 Հուլիս 2018    240

Հերթական ահաբեկչությունն է գրանցվել Պակիստանի նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Երկրի հյուսիս-արեվմտյան Բանու քաղաքում հուժկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 31-ը վիրավորվել է:

Սա արդեն երկրորդ նման զինված հարձակումն է այս շաբաթվա ընթացքում՝ կապված հուլիսի 25-ին նախանշված խորհրդարանի ընտրությունների հետ:

Քարոզարշավն իրականացնում էր Պակիստանի օրենսդիր մարմնի թեկնածուներից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները