Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

17:28   13 Հուլիս 2018    589

Բաքուն կոչ է անում պաշտոնական Երևանին՝ առավել կառուցողական դիրքորոշում գրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Հակամարտության կարգավորման հարցում կառուցողական քայլերի փոխարեն, Հայաստանի ղեկավարության տարբեր վերապահումների առաջ քաշելը, նրանց Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցերը, այնտեղ լրացուցիչ ռազմական ուժերի տեղակայումը և ռազմական ավանտյուրայի բնույթի մյուս քայլերը ծառայում են լարվածության սրվելուն»,- հայտարարել է Հ. Հաջիևը, մեկնաբանելով՝ Աֆղանստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, հաղորդում է Hayatsk.info-ն:

ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի խոսքով, Հայաստանի վարչապետի ճարտասանությունը ուղղված է իրավիճակի սրմանը և հակասում է՝ ԵԱՀԿ ՄԽ-ի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի նման արտահայտություններից հրաժարվելու կոչերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները