ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են միմյանց պաշտպանել ՌԴ-ից․ Ստոլտենբերգ

10:31   14 Հուլիս 2018    207

ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, պատրաստ են միմյանց պաշտպանել Ռուսաստանից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում։

«Եվրոպական ուժերը ևս՝ ենթակառուցվածքը և հետախուզությունը, օգնում են պաշտպանել ԱՄՆ-ն, քանի որ մենք բախվում ենք ավելի ու ավելի ագրեսիվ Ռուսաստանի հետ»,-ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները շահում են միասնական դաշինքի շրջանակում զինված ուժերի համագործակցությունից։

«Եվրոպայում ԱՄՆ-ի ներկայությունը կենսական նշանակություն ունի՝ Աֆրիկային, Ասիային և Մերձավոր Արևելքին ամերիկյան ուժը ցուցադրելու համար, որպեսզի մեր սահմաններին դադարեցվեն անկարգությունները։ Կարճ ասած՝ ՆԱՏՕ-ն բազմապատկում է ԱՄՆ-ի ուժերը»,-հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները