Իսրայելում աստվածաշնչյան քաղաքի ավերակներ են հայտնաբերվել

10:52   14 Հուլիս 2018    363

Իսրայելում Տիվերիադյան լճի ափին պեղումների ժամանակ ամրոցի պարիսպներ են հայտնաբերվել։

Հնագետները կարծում են, որ դա Աստվածաշնչում հիշատակվող Ցեյր քաղաքի պարսպի մի հատվածն է։

Երկու հազար տարի առաջ քաղաքը ոչնչացվել է, և դրա փոխարեն փոքրիկ ձկնորսական գյուղ է հիմնվել։ Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է Հիսուս Քրիստոսը իր հրաշքներից մեկը գործել՝ հազարավոր մարդկանց ընդամենը հինգ հացով և երկու ձկով կերակրելով։

Այժմ երաշտի հետևանքով Տիվերիադյան լիճը ծանծաղուտի է վերածվել, և հնագետները կարող են ավելի շատ հատվածներ ուսումնասիրել։ Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այնտեղ բավական հետաքրքիր բացահայտումներ են արվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները