Մահացել է Պյոտր Օֆիցերովը, որը Նավալնու հետ միասին մեղադրյալ էր «Կիրովլեսի» գործով

14:16   14 Հուլիս 2018    291

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, 44 տարեկանում վաղաժամ մահացել է ձեռներեց Պյոտր Օֆիցերովը, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու համախոհը, որը նրա հետ միասին դատապարտվել էր «Կիրովլեսի» սկանդալային գործով:

Պյոտր Օֆիցերովի մահվան մասին առաջինը Twitter-ում հայտնել է լրագրող Եվգենիա Ալբացը։ «Պետյա Օֆիցերով․․․ Հրաշալի, բարի անձնավորություն, որը միշտ պատրաստ էր օգնել, ուներ զարմանալի ներքին ուժ, քաջություն, համոզմունք։ Որքան աղքատացավ աշխարհն առանց Պետյա Օֆիցերովի»,- գրել էր Ալբացը։

Ավելի ուշ Օֆիցերովի մահվան մասին տեղեկությունները հաստատել էր նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Շաբաթվա սկզբին հայտնել էին, որ գործարարին հոսպիտալացրել են գանգուղեղային տրավմայով։

Գործը, որով անցնում էր Պյոտր Օֆիցերովը, վերաբերում էր 2008-2009 թթ․ Կիրովի շրջանի նահանգապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ալեքսեյ Նավալնու մեղադրանքին՝ «Կիրովլես» պետական ձեռնարկությունից ունեցվածքի հափշտակման համար։

Լսումների արդյունքում կայացրել էին մեղադրական դատավճիռ։ 2013-ի հուլիսի 18-ին Նավալնուն, որը դրանից մեկ օր առաջ գրանցվել էր որպես Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների թեկնածու, դատապարտել էին հինգ տարվա ազատազրկմա, իսկ Օֆիցերովին՝ չորս։ Երկուսին էլ կալանավորել էին դատարանի դահլիճում։

Սակայն արդեն հաջորդ օրը այդ նույն դատարանը անսպասելիորեն որոշել էր Նավալնու ու Օֆիցերովի կալանքը չեղարկել ու նրանց ազատ արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։ Բողոքարկումը քննելուց հետո դատարանը Օֆիցերովի ու Նավալնու ազատազրկումը փոխարինել էր պայմանական ազատազրկմամբ։

«Սա մի հեռագիր է, որը Կրեմլից է եկել»,- մեկնաբանել է դատավճիռը Նավալնին բնիստի ավարտից հետո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պյոտր-Օֆիցերով  


Վերնագիրի այլ պիտակները