Ճապոնիայում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 209 մարդու

17:08   14 Հուլիս 2018    132

Ճապոնիայում հորդառատ անձրների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 209-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով երկրի գլխավոր ոստիկանական վարչությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վերջին տվյալներով, ևս մոտ 40 մարդ է անհետ կորած համարվում։ Տեղի արտակարգ ծառայությունները՝ ոստիկանության ու ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ շարունակում են որոնողական ո ւ փրկարարական գործողությունները։

Հազարավոր կամավորներ ամբողջ երկրից ժամանում են Ճապոնիայի արևմտյան շրջաններ, որպեսզի օգնեն տարերքի հարվածից տուժածներին։ Էհիմե, Հիրոսիմա ու Օկայամա պրեֆեկտուրաների իշխանությունները, որոնց անձրևներն ու սողանքները մեծ վնաս են հասցրել, սպասում են մոտ 18 հազար կամավորների ժամանմանը, որոնք պատրաստ են օգնել նրանց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները