2030-ին Դելին կդառնա աշխարհի ամենախոշոր քաղաքը

16:12   14 Հուլիս 2018    132

Մինչև 2030-ը Հնդկաստանի մայրաքաղաք Դելին կդառնա աշխարհի ամենախոշոր քաղաքը։ Այն կունենա 39 մլն բնակչություն՝ շրջանցելով Տոկիոյին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճապոնիայի մայրաքաղաքը երկրորդ տեղում կմնա։ Այնտեղ 36․6 մլն մարդ կբնակվի։ Առաջին հնգյակում կհայտնվեն Շանհայը (32․9 մլն), Բանգլադեշի մայրաքաղաք Դաքան (28.1 մլն) և Կահիրեն (25․5 մլն)։

Ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ 2030-ին աշխարհում կլինի 703 մեկ միլիոնից ավելի բնակչությամբ քաղաք։ Դրանցից 43-ում բնակչությունը կգերազանցի 10 միլիոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Դելի  


Վերնագիրի այլ պիտակները