Թրամփ․ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են

16:35   14 Հուլիս 2018    143

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ- ի ու Մեծ Բրիտանիայի ավանդաբար առանձնահատուկ համարվող փոխհարաբերությունները այս պահին «ամենաբարձր մակարդակի վրա են»։

Այս մասին Սպիտակ տան առաջնորդը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է վարչապետ Թերեզա Մեյի հետ Չեքերս նստավայրում ուրբաթ կայացած բանակցություններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թրամփը շեշտել է, որ «եթե կատեգորիա ընտրելու լիներ, ապա այդ առանձնահատուկ հարաբերություններն ամենաբարձր մակարդակով կբնութագրեր»՝ նշելով, որ նման գնահատական նա տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո։

Նախագահի խոսքով՝ ՄԹ-ն «հատուկ երկիր է», որտեղ ապրում են «հատուկ մարդիկ»։ Նա նաև հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի հետ իր կապերը ամուր են նաև այն պատճառով, որ իր մայրը Շոտլանդիայում է ծնվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները