Թրամփը սուտ է գտել սեփական հարցազրույցի մեջ

15:23   14 Հուլիս 2018    140

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի քննադատել, այլ գովել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ The Sun թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, ինքը խոսել է այն մասին, որ Մեյը ճափազանց ընդունակ ղեկավար է, որը կարողանում է առաջ տանել իր խոսքը, իսկ մնացած մեկնաբանությունները՝ սուտ են։ «Այդ անհավատալի կինը հենց հիմա ֆանտաստիկ, գերազանց աշխատանք է տանում»,– ավելացրել է նա։

Ամերիկյան առաջնորդը նշել է որ թերթում հարցազրույցի ընդհանուր շարադրանքը լավն է եղել, սակայն այնտեղ չեն հայտնվել բրիտանական վարչապետի հասցեին ասված հրաշալի խոսքերը։ «Դա այն է, ինչին «ֆեյք նյուզ» են ասում»,– հայտարարել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները