Իսպանիայում ցլերի հետ մրցավազքի առաջին իսկ րոպեներից 7 մարդ է վիրավորվել

14:56   14 Հուլիս 2018    195

Իսպանիայում ցլերի հետ մրցավազքի առաջին իսկ երեք րոպեների ընթացքում 7 մարդ վնասվածք է ստացել:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Նավառայի ինքնավար համայնքի հովանավորին նվիրված փառատոնի ժամանակ տեղի են ունենում տոնական բազնաթիվ արարողություններ, որոնցից ամենաուշագրավը, թերևս, ցուլերի հետ մրցավազքն է: Այս չափազանց վտանգավոր սովորույթը հին արմատներ ունի, որի ժամանակ նեղ միջնադարյան փողոցներով կատաղած ցուլերի հետ կարող են մրցել ամենահամարձակ տեղացիներն ու հյուրերը: Որոշ մասնակիցներ հանդիսատեսի համակրանքը շահելու համար միտումնավոր ընտրում են ցուլերի հետ մրցավազքի նվազագույն հեռավորություն, ինչն ավելի սուր զգաղոցություններ է առաջացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները