Երկրից ոչ հեռու հայտնաբերվել է կրկնակի աստերոիդ

18:05   14 Հուլիս 2018    247

Hayatsk.info-ն հայտնում է, որ աստղագետները հունիսին ուսումնասիրել են մերձերկրային 2017 YE5 աստերոիդը, որն արդյունքում երկու աստերոիդ է եղել, որոնք պտտվում էին միմյանց շուրջը:

Ոչ մեծ աստերոիդները հայտաբերել են 3 ռադիոհեռադիտակներով: Նրանք ռադիոալիքների ճառագայթներ են արձակում մոտակա աստերոիդների ուղղությամբ եւ սպասում ազդանշանի արտացոլմանը: Աստղագետները կարող են ստացած ազդանշաններն օգտագործել՝ հասկանալու համար, թե աստերոիդն ինչ ձեւ ունի:

Առայժմ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել ընդամենը 3 այլ «կատարյալ» զույգեր: Կրկնակի աստերոիդների մեծ մասը տարբերվում է չափերով, մի կեսը ծածկում է մյուսին:

2017 YE5-ի նոր դիտարկումները եւս մեկ զարմանալի առանձնահատկություն են հայտնաբերել՝ քարերը նույնական չեն: Նրա մի կեսը մյուսից ավելի մուգ է երեւում: Սա կարող է նշանակել, որ դրանք բաղադրությամբ տարբերվում են:

Հաջորդ նման մերձեցումը տեղի կունենա ավելի քան 170 տարի հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները