Kuwаit Airways-ը անվտանգության նկատառումներով դադարեցրել է Էն Նաջաֆի օդանավակայան թռիչքները

18:27   14 Հուլիս 2018    241

Քուվեյթյան ավիաընկերություն Kuwаit Airways-ը անվտանգության նկատառումներով չվերթները ժամանակավորապես դադարեցրել է Իրաքի հարավում Էն Նաջաֆի միջազգային օդանավակայան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նշված է ավիափոխադրողի հայտարարության մեջ, որը շաբաթ հրապարակվել է Twitter-ի պաշտոնական էջում:

Նշվում է, որ «անվտանգության ոլորտում Էն Նաջաֆի օդանավակայանում ստեղծված» պատճառով թռիչքները դադարեցվում են հուլիսի 14-ից մինչեւ հետագա իրազեկումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Kuwаit-Airways  


Վերնագիրի այլ պիտակները